Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Լոռու մարզում 4,000 մարդ օգտվել է Orange-ի և Հայկական Ակնաբուժական նախագծի անվճար ծառայություններից

Հուլիս և օգոստոս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում, արդեն ակնային հետազոտություն է անցել շուրջ 4,000 մեծահասակ, մինչդեռ զննումները դեռ ընթացքի մեջ են: Դուրս է գրվել 1,900 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացած մարդկանց թիվը մինչև  աշխատանքների ավարտը կհասնի շուրջ 400-ի: Հիշեցնենք, որ “Լույս հայի աչքերին” լայնածավալ մարզային ծրագրի շրջանակներում նախ բժիշկ մասնագետները զննում են բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ հայտնաբերվում են վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, ուղեգրվում են աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար, կամ անհրաժեշտության դեպքում ստանում են ակնոց:

 Լոռու մարզում աշխատանքներին ներկա լինելու համար այսօր մարզի Ջրաշեն գյուղ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով մասնավորապես ասաց,-

 «Լոռու մարզում աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբին, և բժշկական խմբերն արդեն հասցրել են անվճար ակնաբուժական օգնություն ցուցաբերալ շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան սպասվում էր: Աշխատանքները դեռ կշարունակվեն մոտակա շաբաթների ընթացքում, հատկապես Սպիտակի տարածաշրջանում: Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք օգտակար լինել սպասվածից ավելի շատ մարդկանց, միևնույն ժամանակ սա ցույց է տալիս, թե որքան անհրաժեշտ են այս ծառայությունները մարզերի բնակիչներին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանից ժամանած և տեղի ակնաբույժներին իրենց համբերատար ու հոգատար աշխատանքի համար», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 «Մենք կարևորում ենք այն փաստը, որ մեր համագործակցությունը Orange Հիմնադրամի հետ կրում է երկարատև և շարունականան բնույթ՝ ՀՀ մարզերում ՀԱՆ-ի համար ստեղծելով գործունեության ավելի լայն հնարավորություններ: Ավարտելով աշխատանքները Լոռիում՝ ՀԱՆ-ը կսկսի իր առաքելությունը Շիրակի մարզում: Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաև մարզի ինը դպրոցների երեխաներ, ովքեր նաև կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների: Մեր բժշկական խմբերը կայցելեն Անիի,  Արթիկի և  Ախուրյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 Հիշեցնենք, որ մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Շիրակի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից՝ http://goo.gl/ekkIvA

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում