«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերող արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից՝ չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»,- Aravot.am-ի հարցին՝ այն, որ ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին չխոչընդոտել օտարերկրյա քաղաքացիների այցերը ԼՂՀ, ի՞նչ հետևանքներ ու արձագանքներ կարող է ունենալ, այսպես է պատասխանել քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
Նա կարևորել է նման հայտարարությունները, նշել, որ դրանք բարձրացնում են ԼՂՀ հեղինակությունը, և փաստել, որ այղ կոչն արդեն իսկ բավականին լուրջ քննարկվում է արևմտյան պետությունների կողմից: Նրանք արդարացիորեն նկատում են, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը որևէ կերպ չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը և ավելի է սրում կոնֆլիկտայնությունը մեր տարածաշրջանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































