«Միացյալ Հայաստան» շարժումը քաղաքացիական շարժում է. որպես ՀՀ քաղաքացիներ մենք կարող ենք նաև քաղաքական դաշտում մեր դիրքորոշումն արտահայտել: «Միացյալ Հայաստան» շարժումն աջակցություն է հայտնել Սեյրան Օհանյանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արամ Ավետիսյանը՝ հավելելով, որ նրա ստեղծած դաշինքը լինելու է լուրջ դաշինք:
Նա նշեց, որ բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերի հետ համագործակցությունը չի բացառում, նույնիսկ օգտակար է համարում:
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս. Օհանյանը իշխանության մաս է կազմել, մտահոգություն չունի՞, որ ինչ-որ պահի իշխանությունը կարող է հետ քաշել Ս. Օհանյանին, Ավետիսյանը պատասխանեց. «Մտահոգություն չունեմ, որովհետև Ս. Օհանյանին լուրջ և ուժեղ մարդ եմ համարում»:
«ՀՀԿ-ն այլևս իշխանություն չպետք է ունենա. ապրիլին և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար անակնկալներ են լինելու»,- վսատահաբար ազդարարեց Ա. Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: