«Հըզբոլլահի» շտաբ-գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել 9 մարդ՝ հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել լիբանանյան մայրաքաղաքի շիաների թաղամասում: Ըստ Al-Arabiya-ի տեղեկությունների՝ զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 40 մարդ։
Հիմա դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում, տուժածների թիվը ճշտվում է:
Մոտակա շենքերից մեկում ուժեղ հրդեհ էր բռնկվել, իրականացվում է բնակիչների տարհանում:











































