Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 15-ի ժամը 18-ը, առաջադրվել են պատգամավորի հինգ թեկնածուներ:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, թ.38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերջինն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել է «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը:
Մինչ այդ թ.38 ԸԸՀ-ում ինքնաառաջադրել էին անկուսակցականներ՝ ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը, ինչպես ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը:
Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:









































