Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ընտրվել ժողովրդավարական ուղով, սակայն չի հարգել եգիպտացիների կարծիքը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք հասկանում ենք իրավիճակի բարդությունը: Չնայած Մուհամմեդ Մուրսին ընտրվել է ժոովրդավարական ուղով, նրա կառավարությունը չի ներառել բոլոր ուժերին և չի հարգել բոլոր եգիպտացիների կարծիքը» ,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Օբաման նշել է, որ իրենք ոչ մի կուսակցության կամ քաղաքական գործչի կողմնակից չեն:









































