Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Հոկտեմբերի 27-ին ընտրված նախագահի «գործառույթը» կտարբերվի նախկին նախագահից». Վրաստանի հայ համայնք

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի: Նոր, ոչ միայն նրա համար, որ կավարտվի Սաակաշվիլու տասնամյա ղեկավարությունը, այլև նրա համար, որ հոկտեմբերի 27-ին ընտրված նախագահի «գործառույթը» կտարբերվի նախկին նախագահից:

Հայտնի է, որ անկախության ձեռքբերման օրից Վրաստանում հաստատված էր այսպես կոչված նախագահական ղեկավարության ձևը: Վերջինս նշանակում էր, որ նախագահը երկիրը կառավարողն է: Նրա իշխանության տակ է կենտրոնացված երկրի արտաքին և ներքին քաղաքականության ղեկավարությունը: Վրաստանի իրականությունից ելնելով, կառավարության նման ձևը նախագահին դարձնում է բացարձակ միապետ, բացառությամբ նրա, որ «սուպեր նախագահի» ղեկավարության շրջանը հստակ սահմանված է:

2010թ. Վրաստանի խորհրդարանը քվեարկեց և ընդունեց սահմանադրական փոփոխություններ: Սահմանադրական փոփոխությունների կարևորագույն նպատակը – հենց երկրում ղեկավարության ձևը փոխելն էր: Իրականացված փոփոխությունների համաձայն, «ընտրվեց» Վրաստանի ղեկավարության այսպես կոչված կիսանախագահի ձևը: Հակիրճ կփորձենք ներկայացնել այն սահմանադրական փոփոխությունների էությունը, որը կապված է երկրի նախագահի իրավունքների և պարտականությունների հետ. Վրաստանի նախագահը Վրաստանի պետության հրամանատարն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխիք, վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում է պետական մարմինների գործումը, Վրաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարն է, Վրաստանը ներկայացնում է արտաքին հարաբերություններում, նշանակում է ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կառավարության հետ համաձայնեցնելով պաշտոնի է նշանակում կամ ազատում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարին, այլ հրամանատարներին, առաջ է քաշում վարչապետի թեկնածությունը և նշանակում նրան այդ պաշտոնին, նշանակում է արդարադատության գերագույն խորհրդի անդամին, հայտարարում է ռազմական դրություն, քաղաքական կողմերի հետ խորհրդակցելուց հետո՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Աջարիայի կառավարության նախագահին, Սահմանադրությամբ սահմանված դեպքում լուծարում է Վրաստանի խորհրդարանը, ստորագրում է և հրապարակում օրենքը: Սրանք այն հիմնական գործառույթներն են, որոնք նոր Սահմանադրության համաձայն իրականացնում է նախագահը:

Ինչպես տեսնում ենք, այն որ նոր Սահմանադրության համաձայն, նախագահը անաշխատունակ, խորհրդանշական պաշտոնատար անձ է՝ չի համապատասխանում իրականությանը: Երկրում ստեղծվում է կառավարության այնպիսի ձև, որի ժամանակ իշխանությունը (կառավարություն, խորհրդարան և նախագահ) ինքն իրեն պահում է հավասարակշռության մեջ: Խորհրդարանը որոշ չափով կախված է նախագահից, նախագահը կառավարությունից, իսկ կառավարությունն էլ իր հերթին – խորհրդարանից:

«Վրաստանի նախագահը Վրաստանի պետության հրամանատարն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխիք»:

Բնական է, որ եթե մարդ պահանջ ունի երկրի հրամանատար լինելու, նա պետք է հարգի երկրի քաղաքացիներին, տեղյակ լինի այն մարտահրավերներից, որոնց առջև կանգնած է այդ երկրի բնակչությունը: Վրաստանի հայ բնակչության դեպքում, հրամանատարը պետք է տեղեկացված լինի իրավիճակի հետ, պետք է ունենա առկա խնդիրների արդար լուծման հստակ արտահայտված ցանկություն և, իհարկե, այդ «ցանկությունը» իրականացնելու համար ձևակերպված հայացք՝ ծրագիր:

Ցավոք, անկախության ձեռքբերման օրվանից, Վրաստանի նախագահության ոչ մի թեկնածու (այնպես ինչպես ընտրված նախագահը) բացեիբաց չի զրուցել երկրի ազգությամբ հայ բնակչության հետ: Չի խոսել իր հայացքների մասին՝ կապված հայ բնակչության խնդիրների հետ: Համապատասխանաբար չի խոսել նաև խնդիրները լուծելու ուղիների մասին: Հավանաբար, սա նաև նրա հետևանքն էր, որ անկախության ձեռքբերումից հետո երկրի նախագահը միշտ ընտրվել է հեղաշրջման արդյունքում:

Այս առումով, հոկտեմբերի 27-ի ընտրությունները – այն եզակի հնարավորությունն է երկրի համար՝ ապացուցի աշխարհին և որ ավելի կարևոր է՝ իր բնակչությանը, որ ունի իրեն ժողովրդավար կոչելու իրավունք: Միևնույն ժամանակ երկրի հայ բնակչությանս ընձեռվում է հերթական հնարավորություն, հասկանալու համար ո՞վ ենք մենք – բնակչություն թե՞ քաղաքացիներ: Չէ՞ որ այս երկու տերմինները հիմնովին տարբերվում են միմյանցից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում