«Մուսուլման եղբայրներ» շարժումը պատրաստվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, երթ անցկացրել Կահիրեում, որտեղ արտակարգ դրության ռեժիմ և պարետային ժամ է սահմանվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով շարժման հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ երթը կսկսվի Ալ-Իման մզկիթից: Այդպիսով՝ նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտելու ցուցարարների մահվան դեմ:
Պաշտոնական տվյալներով՝ երեկ իսլամիստների վրանային ճամբարները ցրելուց հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներում զոհվել է 525 մարդ, այդ թվում՝ 43 ոստիկան: