ԱՄԷ-ն դարձել է առաջին երկիրը, որն ամբողջովին աջակցել է երկրում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված՝ նոր իշխանությունների գործողություններին: ԱՄԷ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է «եգիպտական կառավարության կողմից ընդունված սուվերեն միջոցառումներն ըմբռնելու մասին»:
«Ափսոսանք է առաջացնում, որ քաղաքական ծայրահեղական խմբերն այդքան հետևողականորեն կիրառել են հռետորությունը՝ ուղղված բռնության հրահրմանն ու հասարակական շահերի պառակտմանը»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:
ԱՄԷ ԱԳՆ-ն եգիպտացիներին ազգային հաշտեցման, բռնության և արյունահեղության դադարեցման կոչ է արել և Եգիպտոսին օգնության ցուցաբերումը շարունակելու պատրաստակամություն հայտնել:
Մուրսիի տապալումից հետո ԱՄԷ-ն Կահիրեին 3 միլիարդ դոլարի օգնություն է առաջարկել եգիպտական տնտեսության վերականգնման համար:










































