Amazon կայքն այսօր կաթվածահար է եղել այն պատճառով, որ զանգվածաբար գրոհի է ենթարկվել Լեդի Գագայի երկրպագուների կողմից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Մենք այսօր տեղեկացրել էինք, որ այդ կայքն ընդամենը 0.99 դոլարով առաջարկել էր ներբեռնել Լեդի Գագայի նոր Born This Way ալբոմը:
Բոլոր նրանք, ովքեր այս կայքում գնել են Born This Way ալբոմը, խնդիրներ են ունեցել ներբեռնման հետ: Օգտատերերից մեկը նշել է, որ իրեն հաջողվել է ներբեռնել միայն երգերի կեսը: Մյուսները գրել են, թե երգերը կայքում չի հաջողվել լսել:
Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում Amazon-ի պատասխանատուները գրել են, որ դժվարությունները սերվերի վրա աճող ծանրաբեռնվածության պատճառով են: Նշվում է նաև, որ սովորաբար Amazon-ում վաճառվող ալբոմներն արժեն 8-11 դոլար: Իսկ զեղչերի ժամանակ դրանց գինն իջնում է մինչև 3.99 դոլար: Եվ այս առումով 0.99 դոլարով նոր ալբոմի վաճառքն աննախադեպ երևույթ է դարձել:









































