Կոլումբիացի գիտնականներն ամուր պլաստիկ նյութ են ստեղծել ավտովթարից տուժած մարդկանց գանգերի վնասված հատվածների փոխարինման համար: Հարկ է նշել, որ նոր պրոթեզները զգալիորեն էժան են ներկայում գոյություն ունեցողներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նոր ինպլանտի կիրառմամբ գանգի վերականգնման վիրահատությունն ընդամենը 45 րոպե է տևում:
Նոր նյութը փորձարկել են: 2013-ի ապրիլից սկսած՝ կոլումբիական տեխնոլոգիաներն օգնել են տեղի 6 բնակչի:
Կոլումբիացիներն այն դեռևս չեն արտոնագրել: Գիտնականներն ասում են, որ պատրաստ են դուրս գալ նաև միջազգային շուկա:









































