Ամերիկացի ցանցահենին հաջողվել է կոտրել ռադիոդայակին: Դա մի սարք է, որը ծնողներին թույլ է տալիս, այսպես ասած, հեռակա կարգով հետևել երեխաներին:
Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակիչն ասել է, որ տարօրինակ ձայն է լսել «բրիտանական կամ եվրոպական ակցենտով», որը գալիս էր մանկական սենյակից, որտեղ քնած էր նրա 2-ամյա դուստրը՝ Էլիսոնը: Անհայտ անձն ասում էր. «Արթնացի՛ր, Էլիսոն»: Դրան հետևել են մի շարք հանդիմանական խոսքեր:
Մտնելով սենյակ՝ աղջկա ծնողները նկատել են, որ ձայնը գալիս է ռադիոդայակից՝ «զինված» տեսախցիկով: Տեսախցիկը հանկարծակի շրջվել է նրանց կողմը և տեղացել հայհոյանքների հերթական շարքը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Գիլբերթը ենթադրում է, որ ցանցահենը, ամենայն հավանականությամբ, իմացել է երեխայի անունը՝ կարդալով այն մանկասենյակի պատին: Թե ինչպես է չարագործին հաջողվել կոտրել էլեկտրոնային սարքավորումը՝ հայտնի չէ:









































