Twitterի ավելի քան 8,5 օգտատերեր բաժանորդագրվել են Հռոմի պապի տարբեր լեզուներով միկրոբլոգին:
Եթե Պապի հանդեպ Twitter-ում հետաքրքրության աճը պահպանվի, ապա մինչև օգոստոսի վերջը բաժանորդների թիվը 9 միլիոնի կհասնի: Բրազիլիա կատարած այցից հետո կտրուկ ավելացել է պորտուգալերենով բաժանորդների թիվը:
Պապի միկրոբլոգը հասանելի է ինը լեզուներով:
Այս պահին առաջատարը միկրոբլոգի իսպաներեն տարբերակն է, այնուհետև՝ անգլերենը, իտալերենը, պորտուգալերենը և ֆրանսերենը:
@Pontifex միկրոբլոգում նորընտիր Պապն իր առաջին հաղորդագրությունը թողել է մարտի 17-ին, երբ նրա լսարանն ընդամենը 3,3 միլիոն էր կազմում:








































