Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան՝ մասնակցելու մոտ ժամանակներս Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին:
Իրանի նախագահի հրավերը Ալիևին է հանձնել Իրանի փոխարտգործնախարար Մոհամադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ընդունել էր Իրանի փոխարտգործնախարարին, որը ցանկություն էր հայտնել երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 5 միլիարդ դոլարի:








































