Նախկին կոնգրեսական Ջեսի Ջեքսոն-կրտսերը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել նախընտրական քարոզարշավի միջոցներն աննպատակ ծախսելու համար:
Փետրվարին հայտնի քարոզիչ Ջեսի Ջեքսոն-ավագի որդին մեղավոր է ճանաչվել 750 հազար դոլարի շքեղության իրերի, այդ թվում՝ մորթե թիկնոցների և Rolex ժամացույցի գնման համար: Ջեքսոնը դրանք գնել է այն գումարով, որը հավաքվել էր նրա նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար:
Ջեքսոն-կրտսերն աշխատանքից հեռացել է անցած տարվա նոյեմբերին: Դատարանում նա ընդունել է իր մեղքը և ներողություն է խնդրել:








































