«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների միջև օրերս տեղի է ունեցել դանակահարություն: Միջադեպի մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արայիկ Զալյանը նշեց, որ ՀՀ ՔԿՀ-ներում առկա է անպատժելիության մթնոլորտ և կոռուպցիոն մեծ դաշտ:
«Արգելված իրերի հետ կապված բազմաթիվ են եղել մեր հրապարակումները, որ արգելված իրեր հայտնաբերելու դեպքում տուժում են միայն այն դատապարտյալները, ում ձեռքին հայտնվում է այդ իրը, իսկ այն ճանապարհները, թե ինչպես է հայտնվել այդ իրը ՔԿՀ-ում, ՔԿՀ վարչության կամ նախարարության կողմից համապատասխան ծառայողական քննություն չեն նշանակում»,- ասաց Ա. Զալյանը:
Նուբարաշենում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Արայիկ Զալյանը նշեց. «Այստեղ ես ավելի շատ դեր ու նշանակություն եմ տալիս այն հանգամանքին, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ սոցիալ-հոգեբանական բաժինը պետք է ունենա եզրակացություններ, պետք է համապատասխան գնահատական տա, թե որ դատապարտյալներն իրար հետ մնալով՝ կոնֆլիկտներ ունեն: Տվյալ անձինք գտնվում են պետության վերահսկողության տակ և յուրաքանչյուր միջանձնային միջադեպը հանգեցնում է մարդու իրավունքների խախտման, որովհետև այդ մարդիկ իրենց կամքով չեն գտնվում մեկը մյուսի հետ, և եթե առկա է միջանձնային կոնֆլիկտի ռիսկ, պետք է ՔԿՀ համապատասխան բաժինը կարողանա ռիսկերը գնահատել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































