Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգում իրավապահ մարմինների կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել է PKK-ի գրոհայիններին պատկանող զինամթերքի պահեստ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով նահանգի ոստիկանական վարչությանը։
Պահեստից առգրավվել է 5600 միավոր Կալաշնիկով ինքնաձիգ։
Հաղորդվում է նաև, որ պահեստում գտնվել է պայթուցիկների խոշոր խմբաքանակ։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։












































