Սիրիայի Հալեպ քաղաք են ժամանել ավտոբուսներ մնացած ահաբեկիչներին և նրանց ընտանիքների անդամներին նահանգի հարավ-արևմուտք տանելու համար: Այս մասին հայտնում է SANA-ն:
Հանձնված գրոհայինների տեղափոխումը կիրականացվի Սիրիայի Կարմիր մահիկ միության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության ներքո:
Տարհանում իրականացվում է Ազ-Զիբդիա, Սալահ-էդ-Դին, Ալ-Մաշհադ և Ալ-Անսարի թաղամասերում:




































