Եվրոգոտին դուրս է եկել ռեցեսիայից ՀՆԱ մշտական անկման 18 ամիսներից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
2013-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ միջին ցուցանիշը բլոկի երկրների շարքում աճել է 0.3 տոկոսով՝ մի փոքր գերազանցելով կանխատեսումները:
Աճը սպասվում էր տեղեկությունների տարածումից հետո, թե գերմանական տնտեսությունը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 0.7 տոկոսով, իսկ ֆրանսիական ՀՆԱ-ն ավելավել 0.5 տոկոսով:
Եվրոգոտու 17 երկրներում վիճակ ծայրաստիճան տարբեր է: Մինչդեռ տնտեսապես թույլ Պորտուգալիան ցուցաբերել է ՀՆԱ 1.1 տոկոսի աճ, Իսպանիայում տնտեսությունը, հակառակը, կրճատվել է 0.1 տոկոսով: 0.2 տոկոսով էլ նվազել է Իտալիայի և Նիդերլանդների տնտեսություների արտադրողականությունը:








































