«Հայաստանում կոռուպցիան դիպվածային չէ, պատահական երևույթ չէ, Հայաստանում արդեն տարիներ շարունակ կոռուպցիան համակարգված երևույթ է, և դրա մեջ ներգրավված է ողջ իշխանական համակարգը: Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված նրանց որևէ քայլին ես լուրջ չեմ վերաբերվում: Չեմ կարծում, որ կոնկրետ խնդիր են լուծելու: Ընդամենը նշումն են անում, որովհետև պարտադրված են միջազգային կառույցների, գործընկեր երկրների առջև, և քայլեր են անում, որոնցից ոչինչ չի փոխվելու»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Իրավապաշտանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ լրջորեն և էֆեկտիվ կարող է պայքարել միայն պետությունը, բայց մեր պետությունն ինքն է ներգրավված կոռուպցիայի մեջ: «Լուրջ պայքար, լուրջ արդյունք չենք կարող ակնկալել, քանի որ իշխանության ձեռնարկած քայլերն ընդամենը պատեհապաշտական քայլեր են»,- նշեց Վ. Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




































