Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

ԵՄ-ն Հայաստանին 25 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն կցուցաբերի

Բրյուսել կատարած այցի շրջանակներում, ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` զարգացնելու և խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով: Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ Եվրոպական Խորհրդի կողմից ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցային մանդատի հաստատման կապակցությամբ:

Նախարար Կարայանն ընդգծել է, որ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացում: Նախարարի խոսքով` վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվել են և ներկայումս շարունակվում են բարեփոխումներն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկայի, կրթության, մաքսային և հարկային քաղաքականության, գյուղատնտեսության, ՓՄՁ աջակցության, տարածքային կառավարման և այլ ոլորտներում:Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցության շրջանակների ու ոլորտների ընդլայնումը: ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների» բանակցային գործընթացը: «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունները» թույլ կտան արագ մշակել ՀՀ-ԵՄ Միասնական աջակցության շրջանակը 2018-2020թթ. համար, որի արդյունքում ԵՄ ֆինանսական աջակցությունը կուղղվի նպատակային բարեփոխումների իրականացմանը: Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավորտնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը իր գոհունակությունն է հ այտնել նախօրեին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ հանդիպումների և բանակցությունների արդյունքների շուրջ` շեշտելով նախարար Սուրեն Կարայանի ներդրումը քննարկումների արդյունավետության գործում:

Գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները, հետագա ֆինանսական աջակցության ուղղությունները և մի շարք այլ օրակարգային հարցեր: Քրիստիան Դանիելսոնը բարձր է գնահատել Եվրամիության աջակցության գործիքների վերաբերյալ նախարարության կողմից տարվող իրազեկման աշխատանքները: Քրիսիտան Դանիելսոնի խոսքով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է: Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը և Քրիստիան Դանիելսոնը ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը: Առաջին համաձայնագրով ԵՄ կտրամադրի 15.2 մլն եվրոյի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը: Այն նաև նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի և պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացհայտման և համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման և օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով:

Երկրորդով` 10 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին: Ծրագիչն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին և փորձին համապատասխանությանը: Ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի և դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական և աաուդիտորական գործունեության շնորհիվ ` համագործակցելով քաղաքացիական հասարակության և Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում