Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստան կարող է այցելել 2017 թվականի հունվարին։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նրա խոսքերով՝ Ռոհանիի ռուսական այցը տեղի կունենա մոտ մեկ ամիս անց։ Աղբյուրը հավելել է, որ դեկտեմբերին Մոսկվա է մեկնելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նախապատրաստելու համար Ռոհանիի այցը Ռուսաստան։







































