Մոսկվան և Բաքուն մի շարք հարցեր են լուծել, որոնք նախկինում բանավեճեր են առաջացրել։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին։
«Մենք շատ ժամանակ ենք ծախսել բանակցությունների վրա, լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ բանավեճերի առիթ էին հանդիսացել»,-ասել է Ռոգոզինը և Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին հրավիրել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու 21-րդ էներգետիկ ֆորումին։
Էյուբովն իր հերթին ընդգծել է, որ ռուսաստանը անվտանգության երաշխիք է տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։










































