ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը խզել 3 պայմանագիր, որոնցից մեկը կնքվել էր Ադրբեջանի հետ:
Ինչպես հաղորդւոմ է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության իրավաբան Ալան Գարթենին, պայմանագրերից 2-ը վերաբերում էր Բրազիլիայում, իսկ 3-րդը՝ Բաքվում Թրամփի անունը կրող լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը:
«Trump Organization ընկերությունը խզում է օտարերկրյա երեք պայմանագիր այսպես կոչված «տան մաքրման աշխատանքների» (housecleaning) շրջանակում։ Գործարքները չեղարկվում են գործող համաձայնագրերի հիման վրա»,-նշել է իրավաբանը։
Նշվում է, որ նման քայլ ձեռնարկվել է Թրամփի ցանկությամբ, որը ցանկանում է խուսափել բիզնես շահերի և իր հետագա քաղաքականության գործունեության բախումից:
Նշենք, որ Բաքվում Trump բրենդի ներքո հյուրանոցի շինարարությունը սկսել էր Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, որը մեղադրվում է փողերի լվացման համար։









































