YouTube-ի Whatever օգտատերը, ով հայտնի է ինքնատիպ հնարքներով, փորձել է ստուգել մարդկանց վերաբերմունքն իրենց ակնապիշ նայող աղջկա հանդեպ:
Նա մոտեցել է մարդկանց ու անթարթ նայել: Արտասովոր երևույթը ոմանց կողմից ծիծաղով, ոմանց կողմից զարմանքով ու «ի՞նչ կա» հարցով է դիմավորվել:
Գրադարանում գիրք ընթերցող մի տղամարդ է միայն նրան նայել նույնպիսի անթարթ հայացքով: Նրանք իրար են նայել ավելի քան մեկ րոպե, որից հետո աղջիկը ստիպված է եղել ասել իր հնարքի մասին:









































