Երևանի Marriott հյուրանոցային համալիրում հրդեհ չի բռնկվել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին հյուրանոցային համալիրի ընդունարանից: Ըստ Marriott-ի աշխատակցի՝ ոչինչ չի եղել, ամենայն հավանականությամբ, ԱԻՆ հրդեհի մասին ահազանգը կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի վրա գտնվող Marriott հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում, հնարավոր է, հրդեհ է բռնկվել: Ուստի դեպքի վայր էին ժամանել նաև փրկարարները:









































