ԱՄՆ-ում առաջին անգամ աճուրդի կհանվի բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Ծաղիկով աղջիկը» (Flower Girl) գրաֆիտին, որը նկարվել էր Լոս Անջելեսի բենզալցակայաններից մեկի պատին, հայտնում է ITAR-TASS-ը:
Աճուրդը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 5-ին Բևեռլի-Հիլզում՝ Julien’s Auctions աճուրդի տանը:
Ինչպես հաղորդել են աճուրդի տան ներկայացուցիչները, աշխատանքը կվաճառվի առնվազն 150 հազար դոլարով:
Գրաֆիտին արված է 2,7×2,4 մետր մակերեսի վրա:
Բենքսիի գրաֆիտին առաջին անգամ է ԱՄՆ-ում աճուրդի հանվում:
Ինչ վերաբերում է նկարչին, ապա նա երբեք չի ներկայանում հանրությանը: Աշխատում է հիմնականում գիշերը և իր նկարները փչովի ներկերի միջոցով «նկարում» ամբողջ աշխարհում տների պատերին ու պարիսպներին:









































