Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմի՝ Իտալիայի ազգային հավաքականի դեմ կայանալիք ընկերական հանդիպման նախօրեին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ:
«Մենք ողջունեցինք միմյանց, սակայն դա շատ արագ ստացվեց, քանի որ հանդիպմանը բազմաթին հյուրեր կային: Հանդիպումը կարճ, բայց հուզիչ ստացվեց:
Ինձ համար սա յուրահատուկ օր էր: Ուրախ էի հանդիպել Հռոմի պապի հետ: Ֆուտբոլի շնորհիվ ես բազմաթիվ շրջագայությունների եմ մեկնել, սակայն այս հանդիպումն անմոռանալի կլինի»,- նշել է Մեսսին:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիա – Արգենտինա հանդիպումը:








































