«Հանրապետությունում այս պահին «համաճարակի» մակարդակն իջել է երկուսուկես անգամ, եթե գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը մեկուկես շաբաթ առաջ 17 000-ի էր հասնում, այսօր մոտ 5000 է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Անդրադառնալով բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին հարցին, նախարարը նշեց. «Խոսվել է ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ հանելու մասին, դեռ հավաքում ենք առաջարկներ, երբ որ փաթեթը պատրաստ լինի, ասուլիս կհրավիրենք, և իմ վերջնական խոսքը կասեմ»:











































