«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակին՝ Մարկ Բեսլի Յուսուֆին, ազատ են արձակել ամերիկյան բանտից, որտեղ նա գտնվում էր պայմանական ազատազրկման պայմանները խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:
Տղամարդուն տեղափոխել են այսպես կոչված halfway house՝ վերականգնողական կենտրոն, որտեղ բանտարկյալները իշխանությունների հսկողության ներքո հարմարվում են կյանքին հասարակության շրջանում:
Յուսուֆը այդտեղ գտնվելու է մինչ պատժաժամկետի ավարտը, որը լրանում է աշնան սկզբին: Թե հատկապես որտեղ է գտնվում կենտրոնը՝ չի նշվում:
56-ամյա Յուսուֆին, որը հայտնի է նաև որպես Նակուլա Բեսլի Նակուլա, 2012թ. նոյեմբերին դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման, քանի որ խախտելով պայմանական ազատազրկման պայմանները՝ աշխատել է «Մուսուլմանների անմեղության» վրա:
Մուհամմեդ մարգարեի մասին պատմող ֆիլմը YouTube-ում հայտնվեց 2012թ. օգոտոսին: Ֆիլմը բողոքի բուռն ռեակցիաներ էր հարուցել մուսուլմանական երկրներում:











































