Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում են, այսպես ասած, զրույցների, քննարկումների: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սա, ըստ էության, հետապնդում է նրանց քաղաքական և հասարակական գործունեության համար, այս գործողությունները համարում եմ բացահայտ ապօրինություն է: Ես հորդորում եմ Ազգային անվտանգության ծառայությանը` զերծ մնալ, դադարեցնել իրենց ապօրինի գործունեությունը»,- ասաց պատգամավորը:




































