Ամերիկյան Ցինցինատի քաղաքի բնակիչը մեկ միլիոն դոլար է ստացել այն պատճառով, որ իրեն շփոթել են անվանակցի հետ: Ինչպես հայտնում է ABC News-ը, խաղատան վարչակազմը հետ չի գանձել սխալ վճարված գումարը: Երկու Քեվին Լյուիսները մեկական միլիոն դոլար են ստացել:
Սխալը տեղ է գտել Horseshoe-ում օգոստոսի 10-ի երեկոյան, որտեղ հայտարարել են գովազդային մրցույթի հաղթողին:
Ինչպես պարզվել է՝ տղամարդկանց ոչ միայն անուններն ու ազգանուններն են համընկնում, այլև տարբեր անձնական տվյալներ, այդ թվում՝ տարիքն ու ընտանեկան դրությունը:




































