ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնը վայր է դրել լիազորությունները և իր իրավահաջորդ նշանակել 51-ամյա գործարար Դարեն Վուդսը։ Այս մասին հայտնել են ընկերությունից՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ընկերությունում հստակեցրել են, որ Թիլերսոնը հայտնել է ավելի քան 41 տարվա աշխատանքից հետո ընթացիկ տարվա ավարտին հեռանալու մասին։ Ավելի վաղ նա ծրագրել էր հեռանալ 2017 թվականի մարտին՝ 65 տարեկան դառնալուն պես։
Ընկերության ղեկավարությունը շնորհավորել է Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ և նոր պաշտոնում մեծ հաջողությունների հույս հայտնել։











































