Եվրոպական բանկերի միջև անցկացված «Բանկային կառավարման առցանց մրցույթ՝ Եվրոպա 2011»-ում հաղթել է «Ամերիա» բանկի 4 հոգանոց թիմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիա» բանկի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Բանկը ճանաչվել է լավագույնը սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքով, ռիսկերի կառավարման և ռազմավարության իրականացման բաղադրիչների համատեղ գնահատումով։
Մրցույթն անցկացվել է 6 փուլով՝ աշխարհի 5 տարածաշրջաններում՝ Եվրոպա (որտեղ էլ հաղթել է «Ամերիա» բանկի թիմը), Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ասիա և Աֆրիկա։ Այս տարածաշրջաններում հաղթողները աշխարհում լավագույնը ճանաչվելու տիտղոսի համար կմրցեն այս տարվա օգոստոսին։