Մեքսիկացի փրկարարները կոկորդիլոս են բռնել հայտնի Պլայա դել Կարմեն առողջարանի լողափում: Երկկենցաղը նրանց լուրջ դիմադրություն է ցույց տվել: Կենդանուն բռնելու գործին մասնակցել է քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայության ղեկավարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Փրկարարներին կանչել էին զբոսաշրջիկները, ովքեր իրենցից մի քանի մետր հեռու նկատել էին կոկորդիլոսին: Վերջինս իրեն շատ հանգիստ է պահել: Փրկարարները նրան բնական միջավայր են տեղափոխել:
Սա տարեսկզբից լողափերի շրջանում սողունների հայտնվելու արդեն 6-րդ դեպքն է: Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է բազմացման համար առկա համապատասխան պայմաններով:












































