Ամերիկուհի Լիզզի Վելասքեսը, որը հայտնիություն է ձեռք բերել անսովոր արտաքինի շնորհիվ, Instagram-ում հրապարակել է իր լուսանկարի հիման վրա արված հայտնի մեմը։ Նկարագրության մեջ աղջիկը բացատրել է, որ նման լուսանկարները կարող են վիրավորել մարդկանց։
Անսովոր հիվանդության պատճառով 27-ամյա Վելասքեսին կոչել են «աշխարհի ամենատգեղ աղջիկը»։ Իր ուղերձում աղջիկն ընդգծել է, որ վիրավորական մեմերի մասին դատում է ոչ զոհի տեսանկյունից։
«Կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունենք մենք և ինչ չափսերի ենք, վերջին հաշվով մենք բոլորս մարդիկ ենք։ Խնդրում եմ, երբ նման լուսանկարներ տեսենք հաջորդ անգամ, հիշեք այդ մասին»,-գրել է նա։
Բացի այդ աղջիկը նշել է, որ լուսանկարները կարող են զվարճալի թվալ և ուրախացնեն որոշ մարդկանց, բայց նկարի վրա պատկերված անձը միայն բացասական զգացումներ կունենա մեմից։