Արգենտինայի դաշնային դատարանը որոշել է քրեական պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին՝ 1995 թ. ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի համար, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Պայթյունը տեղի էր ունեցել Ռիո-Տերսերո ռազմական գործարանում՝ 1995 թ. նոյեմբերին: Այն ժամանակ 7 մարդ զոհվել, 300-ը վիրավորվել էին, իսկ նյութական վնասի չափն անցել էր 25 միլիոն դոլարից: Մեղադրող կողմի կարծիքով՝ պայթյունին կարող էր իր մասնակցությունն ունեցած լինել նախկին նախագահ Մենեմը, սակայն նրա նկատմամբ դատական հետապնդումները դադարեցվել էին 2010 թ.: Այդ ժամանակ մեղադրող կողմը պնդում էր, որ պայթյունը դիտմամբ էր կազմակերպված և կապված էր Խորվաթիա և Էկվադոր անօրինական զենքի մատակարարման հետ:
Սակայն այժմ դատարանը կրկին որոշում է կայացրել հինգ այլ մեղադրյալների հետ միասին գործում ներգրավել նաև երկրի նախկին նախագահին:









































