Այս հանգստյան օրերին Բարաք և Միշել Օբամաները ուղևորվեցին մեկշաբաթյա հանգստի, սակայն այստեղ էլ նրանց հանգիստ չի թողնում լուսանկարչի օբյեկտիվը: Նման լուսանկարներն ԱՄՆ յուրաքանչյուր նախագահի կյանքի անքակտելի մասն են կազմում:
Կանանց և երեխաների հետ լուսանկարներն ԱՄՆ ղեկավարների համար ավանդական ձևաչափ են դարձել: Այս մասին հաղորդում է Popsugar-ը:
Թուլացած տրամադրությամբ և ԱՄՆ նախագահին ոչ պաշտոնական տեսքով ներկայացնող նման լուսանկարները բավականին հայտնի են ազգային մամուլում: Ամերիկացիներին միշտ էլ հետաքրիր է եղել հետևել պետության ղեկավարի կյանքին այդ տեսանկյունից:
Տեսնենք, թե ինչպես են իրենց արձակուրդներն անցկացրել Օբամայի նախորդները և նրանց ընտանիքները:
2010-ի օգոստոսին Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի և դստեր՝ Սաշայի հետ հանգստացել է Ֆլորիդայում

1983-ին Ռոնալդ Ռեյգանը և նրա կինը՝ Նենսին, հանգստացել են Կալիֆոռնիայի իրենց ագարակում

1962-ին Ջոն Ֆ. Քենեդին և նրա կինը՝ Ջեքին, արձակուրդն անցկացրել են երեխաների հետ

1990-ականներին Բիլ և Հիլարի Քլինթոնները հանգիստն անցկացրել են Jakson Hole-ում

Իսկ 3 տարի անց ամուսինները պարել են Մեգան Բեյ լողափին

Հավայան կղզիներում են հանգստացել նախագահ Ֆորդը և նրա կինը՝ Բեթին

Միշել և Բարաք Օբամաները Հավայան կղզիներ են մեկնել 2009-ին՝ Ծննդյան տոների նախօրեին:

Նախագահ Նիքսոնը և նրա կինը՝ Փեթը, 1969-ին նախընտրել են արձակուրդն անցկացնել Ֆլորիդայում գտնվող իրենց տանը

Ջորջ Բուշ-ավագը և Բարբարա Բուշը զբոսնում են լողափով՝ իրենց շնիկ Միլիի հետ, 1989 թ.

Ջորջ Բուշ-կրտսերը և Լորա Բուշը հանգստի համար հաճախ են նախընտրել Տեխասում գտնվող իրենց ագարակը

1979-ի ապրիլին նախագահ Քարթերը, նրա կինը՝ Ռոզալինը, և դուստրը՝ Էմին, Սապելո կղզում հանգստի ժամանակ գնում են տեղի եկեղեցիներից մեկը

2013-ին Հավայան կղզիներում հանգստացող Օբամա ամուսինները նախորդ տարի ևս այստեղ են հանգստացել










































