ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել Է Ռուսաստանի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը, հաղորդում է RIA Novosti-ն։
Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն Էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:











































