Ղազախստանի Ալմաթի քաղաքում գտնվող Հանրապետության պալատի ճակատային հատվածում տեղադրված էկրանին ցուցադրվել է անպատշաճ բովանդակությամբ տեսանյութ: Այս մասին հաղորդում է Tengrinews-ը:
Այդ տեսագրությունը հայտնվել է նաև Youtube կայքում:
Պալատի ղեկավարությունը ներկայումս փորձում է պարզել, թե ով է այս ամենը կազմակերպել: Հաստատության փոխտնօրեն Սերգեյ Իվանովը լրագրողներին ասել է, որ էկրանը կարող է կառավարվել համացանցի միջոցով: Բացի այդ, տեխնիկական պատճառներով էկրանը երբեք չի անջատվում:
Պալատի աշխատակիցը պնդում է, որ մոնիտորի կառավարման հասանելիության գաղտնաբառը միայն 2 հոգի գիտեն: Ներկայումս տեխնիկական անձնակազմն արձակուրդի մեջ է:
«Նախնական վարկածը ցանցահենների կողմից գաղտնաբառը կոտրելն է: Ներկայումս փնտրում ենք մեղավորին»,- ասել է Իվանովը: