Վերա Բրեժնևան առաջին անգամ չէ, որ ճանաչվել է ամենասեքսուալ աստղ, նրա անկեղծ լուսանկարները զարդարում են տարբեր ամսագրերի շապիկները:
Դեռ «ВИА Гра» խմբի անդամ լինելով՝ մեծ բանավեճեր էին սկսվում Վերա Բրեժնևայի բնական գեղեցկության մասին: Սակայն աստղը պնդում է, որ իր իդեալական գեղեցկությունը շատ մարզումների ու կամքի ուժի արդյունք են: Եվ չնայած Վերա Բրեժնևան դեմ չէ փորձարկումներին, բայց առավելագույնը, ինչին նա գնացել է, մազերի գույնի փոփոխությունն է տեսահոլովակում նկարահանումների ժամանակ:
Երգչուհուն ամենաշատը բարկացնում են սիլիկոնե շուրթերը, որոնք արդեն վաղուց թրենդ են դարձել:









































