Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովին վճարել 10 հազար եվրո՝ ապօրինի ճանաչելով նրա ձերբակալումը 2007թ․ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած երթի ժամանակ։ Այս մասին հաղորդում է kommersant-ը՝ վկայակոչելով դատարանի կայքում հրապարակված վճիռը։
Համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Կասպարովի՝ խաղաղ հավաքներին մասնակցելու և խոսքի ազատության իրավունքը։
Բացի Կասպարովից փոխհատուցում կստանան նաև վեց այլ ակտիվստ։









































