Մի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ բուհերի ուսման վարձավճարների խնդրի հետ կապված: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից՝ առանց ներկայացուցիչների թվի սահմանափակման, ԶԼՄ-ների մասնակցությամբ նրանց առաջարկվել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում:
Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե որևէ մեկը կարող է կողմ լինել ուսման վարձերի թանկացմանը՝ անհեթեթություն է:
Ըստ նրա՝ պետք է թափանցիկ դարձնել բուհերի բյուջեների ծախսերը:
«Բուհերի ներքին որոշումն է թանկացնել ուսման վարձը, և ես ըմբռնումով եմ մոտենում: Մենք օրենսդրական նոր նախաձեռնություն ենք անելու և կառավարությունն իրեն իրավունք է վերապահելու սահմանել վարձերի վերին շեմը»,- հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ սոցիալական խոցելի խավերի ուսանողների համար պետք է հստակ քայլեր անեն «Փարոսի» համակարգում ընդգրկված ուսանողները կկարողանան 50 տոկոս զեղչ ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում








































