«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հուզված ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ նախագիծը հրեշավոր է և այն մի նոր, խայտառակ հիմնադրամ է Սերժ Սարգսյանի համար:
Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ՀՀԿ-ական կին պատգամավորներն սկսեցին տեղից բղավել…
Նրանց փորձեց լռեցնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Կանայք հայոց աշխարհի, հանդարտ… Այստեղ են ասել, ա՜խ, Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա»:
«Էս էլ ձեր գենդերը»,- արձագանքեց նաև հաջորդ ելույթ ունեցողը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:







































