Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, որը հանդիպում Է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, պատրաստվում Է անշարժ գույք ձեռք բերել ԱՄՆ-ում: Արքայական ընտանիքի 32-ամյա անդամն արդեն հարմար տուն Է գտել. դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի առանձնատունը Լոս Անջելեսի Փասիֆիք Փալիսեյդսի շրջանում, որը գնահատվում Է 27 միլիոն դոլար, հաղորդում է Woman’s Day-ը:
Հրատարակության տվյալներով՝ արքայազն Հարին Մեգան Մարքլին խոստացել Է տուն գնել դերասանուհու հայրենի Լոս Անջելեսում, որպեսզի իրենք կարողանան միասին ապրել ԱՄՆ իր այցելությունների ընթացքում:
Զույգին մոտ կանգնած մի աղբյուր Woman’s Day-ին պատմել Է, որ Հարին ընտրություն Է կատարել հօգուտ Ռիզ Ուիզերսփունի՝ հուլիվուդյան դերասանուհու և պրոդյուսերի առանձնատան, դերասանուհի, որը ճանաչում է ձեռք բերել «Օրենքով շիկահեր աղջիկը» կատակերգությունում Էլլ Վուդսի դերով։









































