ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններում նոր էջեր բացելու հնարավորություն չկա՝ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիվ գործողությունների պայմաններում։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ Նախարար Դիդյե Ռեյնդերսը։
«Ստեղծված իրավիճակում անհնար է բացել բանակցային հոդվածներ անդամակցության գործընթացում»,-ասել է նա Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման շրջանակներում։
ԵՄ հարևանույն և ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատրն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները մի ամիս է, ինչ չեն վարվում։










































