ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայի Գորբաչովը Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն։
«Անհրաժեշտ է, որպեսզի մեր առաջնորդները հանդիպեն և քննարկեն՝ ինչպես պետք է զարգացնենք հարաբերությունները»,-ասել է նա։
Գորբաչովի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են և վերաբերվում են մնացած բոլոր երկրներին։
«Աշխարհին պետք է, որպեսզի Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցեն։ Միասին նրանք կարող են աշխարհը տանել նոր ուղով»,-հավելել է Գորբաչովը։
Միևնույն ժամանակ նախկին նախագահը մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի համար։
«Նրանք մեզ մեղադրում են ամեն ինչի համար»,-ասել է նա և հավելել, որ այդ ամենը հանգեցնում է Ռուսաստանի կողմից պատասխան արձագանք։








































