Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Ադրբեջան:
«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցում է, որ ռուսաստանյան պետության ղեկավարի հետ Բաքու են ժամանել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի հարցով բազմակողմ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը և «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքփերովը:








































