Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգում կործանվել է F-16 C տիպի կործանիչ։ Այն վերադառնում էր մարտական գործողությունից։
Օդաչուին հաջողվել է դիմել կատապուլտի օգնությանն ու փրկվել։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Միջադեպը գրանցվել է ժամը 19.30-ին, Դիարբեքիր-Մարդին ճանապարհին։






































