Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից ողջ երկրի տարածքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 198-ի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործողությունները գլխավորապես իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մանիսայում, Հաքքարիում, Գազիանթեփում և Մերսինում: Ձերբակալվածները գլխավորապես կուսակցության նահանգային կամ գավառային բաժանմունքների ղեկավարներ են կամ կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերը: Նրանց ձերբակալություններն իրականացվում են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ լինելու կամ նրանց օգտին քարոզչություն իրականացնելու հիմնավորումներով:









































